211652_close_icon
views-count29684 դիտում article-date 21:26 17-06-2020

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից․ դատական նիստը կշարունակվի վաղը․ Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/06/17/Gagik-carukyan/3320467]Tert.am[/url]-ը գրում է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից․ դատական նիստը կշարունակվի վաղը: Փաստաբանները նշեցին, որ ժամանակ են խնդրել նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը կշարունակվի վաղը ժամը 16։30-ին։ Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտթևի ակտիվիստներից մի քանիսին ոստիկանները նստեցրեցին մեքենաներն ու բերման ենթարկեցին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/17/Gagik-carukyan/3320467]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր