211652_close_icon
views-count13401 դիտում article-date 19:49 17-06-2020

ԲՀԿ երիտթևի անդամները բերման ենթարկվեցին. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին. Armeniasputnik.am

[url=https://armeniasputnik.am/armenia/20200617/23421517/bhk-vanecyan-erittev-carukyan.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR3TApIuQYSggvBzMDTQeS3-NW4e5Im_dtagkHQTZ3jZF3x3IUwyGF5e5EQ]Armeniasputnik.am[/url]-ը գրում է. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ երիտթևի մի քանի անդամների, որոնք փորձում էին ի նշան բողոքի փակել Արշակունյաց պողոտան: Ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո ակցիան դադարեցվեց: Դատարանին հարակից տարածքը բավական բազմամարդ է: Ոստիկանները պարբերաբար զգուշացնում են պահպանել սոցիալական հեռավորություն: Դատարանի բակում է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հայտնեց, որ քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի ու քաղաքական պատվեր է: Նրա խոսքով քաղաքական պատվեր են նաև ԲՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործերը: «Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի ու քաղաքական նպատակ հետապնդող հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ իմ նկատմամբ ևս կիրականացվի որևէ գործողություն»,- ասաց Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞ արդյոք, որ իր նկատմամբ էլ քաղաքական ճնշումներ կլինեն: Վանեցյանը նշեց, որ օրինական ճանապարհով իր նկատմամվ քրեական որևէ հետապնդում լինել չի կարող, քանի որ ինքը ոչ մի ապօրի բան չի արել: Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/armenia/20200617/23421517/bhk-vanecyan-erittev-carukyan.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR3TApIuQYSggvBzMDTQeS3-NW4e5Im_dtagkHQTZ3jZF3x3IUwyGF5e5EQ]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր