211652_close_icon
views-count894 դիտում article-date 19:29 17-06-2020

Այսօր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հայ լեգենդար շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1929 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում։ Տիգրան Վարդանի Պետրոսյանը իր անխորտակելի պաշտպանության և ցուցադրած պրոֆիլակտիկ շախմատի պատճառով ստացել է «երկաթե Տիգրան» անվանումը։ Նա 20-րդ դարի լավագույն շախմատիստներից մեկն է համարվում։ Տիգրան Պետրոսյանը հայազգի միակ գրոսմայստերն է, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1962 թվականին Տիգրան Պետրոսյանը հաղթեց հավակնորդների մրցաշարում և աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու իրավունք ստացավ գործող չեմպիոն Միխայիլ Բոտվինիկի հետ։ Ի դեպ, Բոտվինիկը Պետրոսյանի շախմատային կուռքերից մեկն էր։ Խորհրդային Միությունը ներկայացնող երկու շախմատիստների մենամարտը կայացավ 1963 թվականին Մոսկվայում։ 22 պարտիաներից հետո գրանցվեց 12,5-9,5 հաշիվը հօգուտ Պետրոսյանի։ Հայազգի գրոսմայստերը հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 1966 թվականին Պետրոսյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ առավելության հասնելով Բորիս Սպասկիի նկատմամբ։ Եվս 3 տարի անց Պետրոսյանն ու Սպասկին անցկացրին ևս մեկ մենամարտ աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Հավակնորդների մրցաշարում հաղթանակած Սպասկին կարողացավ առավելության հասնել «երկաթե Տիգրանի» նկատմամբ ու նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը։ Տիգրան Պետրոսյանը բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստներից մեկն է։ Հայ ազգի մեծագույն զավակներից մեկը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է նաև։ Նրա ավանդը հայկական և խորհրդային շախմատում ու սպորտում ահռելի է։ Նրա անունն է կրում Երևանի շախմատի տունը 1984 թվականից, հայտնում է [url=https://armsport.am/2020/06/17/tigran-petrosyan/]Armsport.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր