211652_close_icon
views-count9540 դիտում article-date 18:49 17-06-2020

Ըմբշամարտի ֆեդերացիա. Ռոման Ամոյանի հանդեպ կատարվածը տհաճ է և անցանկալի

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այն, ինչ կատարվեց երեկ, անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի: Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ, ամենաբարձր հարթակներում, պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթնակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո: Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր բռնություն, սակայն աներկբա է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը»։

Նմանատիպ նյութեր