Հերթական գողության փորձը Երևանում. թիրախում «Թել-Սել» վճարային տերմինալն է
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ հունիսի 15-ի ժամը 19:00-ից մինչև հունիսի 16-ի ժամը 03:40-ն ընկած ժամանակահատվածում  անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 6 հասցեում գտնվող «Պրես Ստենդ» ՍՊԸ-ում տեղադրված  և նշված ընկերությանը պատկանող  «Թել-Սել» վճարային տերմինալի դուռը կոտրել են և փորձել գողություն կատարել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ  հանցագործությունը կատարողի կամ կատարողների կամքից անկախ  ավարտին չեն հասցրել:
Գ.. Շամշյանի տեղեկութուններով՝  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության  ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են բերման ենթարկել Սարի Թաղի բնակիչ, 27-ամյա Սամվել Հովհաննիսյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա հայտնաբերվել է հանցագործության վայրի մոտ, իսկ «Պրես Ստենդ» ՍՊԸ -ն կրել է  20 հազար դրամի վնաս:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

