211652_close_icon
views-count660 դիտում article-date 15:44 17-06-2020

Հավաքների արգելքի հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ նախաձեռնությանը Մարուքյանը այլ առաջարկով է պատասխանում. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես ԱԺ դահլիճում դիմելով վարչապետին կոչ եմ արել, որ հավաքների ազատության մասով պարետատան որոշումը վերանայել եւ հնարավորություն տալ մարդկանց դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահպանելով հայտնել իրենց բողոքը կամ անցկացնել իրենց հավաքը: Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/585975.html?fbclid=IwAR2fcliEMrcHQ265b4LRgzXjl-GtMbM12iWNHgiq6QLlBfZXO5hdhep-bu8]News.am[/url]-ը, այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախաձեռնությանը, որն առաջարկում է դիմել ՍԴ եւ վիճարկել արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքի իրավաչափությունը: «Դա ֆունդամենտալ իրավունք է եւ անհրաժեշտ է, որ դա իրացվի: Եթե դու բողոքը ճնշում ես եւ պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/585975.html?fbclid=IwAR2fcliEMrcHQ265b4LRgzXjl-GtMbM12iWNHgiq6QLlBfZXO5hdhep-bu8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր