211652_close_icon
views-count715 դիտում article-date 15:28 17-06-2020

Վարչապետը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1018731.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «ՀՀ վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը»,- ասաց Սիմոնյանը: Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին, Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում: 2019թ. մայիսի 31-ից մինչև 2020թ. մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար:

Նմանատիպ նյութեր