211652_close_icon
views-count706 դիտում article-date 15:39 17-06-2020

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահն այսօր հանդիպել է երկրի խոշոր բուժհաստատություններից մեկի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ: Հանդիպմանը խոսվել է համավարակի կանխարգելման հնարավորությունների և հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին: Բժշկական կենտրոնի տնօրենը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրենց բուժկենտրոնում իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրել համավարակը հաղթահարելու վերաբերյալ իր մոտեցումներն ու առաջարկները: Կարևորելով համավարակին դիմակայելու խնդիրը՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ ոլորտին վերաբերող ռազմավարությունը՝ զարգացման հստակ ուղենիշներով և կանխատեսումներով, կօգնի հետագայում առավել պատրաստ լինել նման համավարակներին: Նրանք ընդգծել են այս համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից նվազագույն՝ թե մարդկային, թե տնտեսական կորուստներով դուրս գալու կարևորությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ համատեղ ու միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար: [img]https://st0.shamshyan.com/editor/0732240001592392372941336.jpg[/img]

Նմանատիպ նյութեր