211652_close_icon
views-count7898 դիտում article-date 13:30 17-06-2020

Թե ով էր Զոլյանն ու իր նման բազում դուրսպրծուկներ իշխանազավթումից առաջ, հիշեք ինքներդ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։ Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ զլմների ( Ազատություն, 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ չի հասնի։ Թե ով էր Զոլյանն ու իր նման բազում դուրսպրծուկներ իշխանազավթումից առաջ, հիշեք ինքներդ։ Բայց քանի ստիպված եմ իրենց անդրադառնալ, մի խրատ պետք է տամ։ Երկրից դուրս երբ մեկնում եք, գոնե այդքան փնթի մի եղեք, հետեւեք հիգիենային։ Թե չէ, ավաղ, Հայաստան եք ներկայացնում ու մեր երկրի անունից բառի բուն իմաստով գարշահոտ եք տարածում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր