211652_close_icon
views-count3461 դիտում article-date 22:16 16-06-2020

Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 258-ով

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 258-ով՝ հասնելով 19495-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի Առողջապահության նախարարության տվյալներին: Իսրայելում կորոնավիրուսից բուժվողների թիվն այս պահին 3744 է, որոնցից 39-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 29-ը՝ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Երկրում COVID-19-ից ապաքինվել է 15449 մարդ, մահացել՝ 302-ը:

Նմանատիպ նյութեր