211652_close_icon
views-count687 դիտում article-date 20:11 16-06-2020

Կասեցվել է 3044 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ, կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 28 616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նմանատիպ նյութեր