Նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմին Աբգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-34-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Էմին Աբգարյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: