211652_close_icon
views-count1571 դիտում article-date 16:08 16-06-2020

Հեծանվորդները վերսկսել են բացօթյա մարզումները

Տևական դադարից հետո բացօթյա մարզումները վերսկսել են հեծանվորդները։ Խոսքը վերաբերում է խճուղայիններին, որոնք անգործության չեն մատնվել։ Անբարենպաստ եղանակների ժամանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի և նրա օգնականների ղեկավարությամբ << երկաթե նժույգի հեծյալները >> օգտվել են հիմնականում հեծանվադազգահներից, կատարել ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավող վարժություններ։ Մարզումների նորմալ պայմաններին վերադառնալու՝ պարետատան ընձեռած հնարավորությունը մեծ ոգևորություն առաջացրեց։ Մարզիկները վերստին սկսեցին երթևեկել մայրաքաղաքից տարբեր մարզեր տանող ճանապարհներով։ Անիվների խմբային երթը և դրա հարուցած մեղմ, մի տեսակ անտրտունջ հառաչը, նոր լիցք հարուցեց << ճանապարհների ուրվականներին>>, որոնք անհոգնում պտտում են հեծանիվների ոտնակները։ Մասնագետները տակտիկական առաջադրանքներ են տալիս, բացատրում այս կամ այն խնդրի կարևորությունը, խոսում, օրինակ, փաստում են արագությունը և ժամանակը մեկտեղելու նշանակությունը հաջողության հասնելու գործում և այլն։ Ավելորդ չէ նշել , որ վնասվածքից լիովին ապաքինվել է Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը և նա նույնպես ներգրավված է պարապմունքներում։

Նմանատիպ նյութեր