211652_close_icon
views-count4563 դիտում article-date 09:13 16-06-2020

ԼՀԿ-ն այսօր կընտրի 3-րդ ճանապարհը․ չի մասնակցի քվեարկությանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հստակ ակնարկեց, որ «Լուսավոր Հայաստանից» ԲՀԿ-ն աջակցություն չի ստանա: Այս մասին նա մասնավորապես նշեց. «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է եղել, որ հեղափոխությունից հետո ասել է` պահն է, որ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից և բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ: Մենք այն ուժն ենք, որ ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան դրա` մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն, և այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի իր հռետորաբանությունը, իրավական գործընթացներ է սկսել»: Հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ և համատեղ պայքար կծավալի՞ իշխանության դեմ, պատգամավորը շեշտեց. «Մենք նման օրակարգ այս պահին չունենք»: Ի դեպ, երեկ, թեպետ ԼՀԿ-ն որոշում չուներ, թե ինչպես է վարվելու, եթե Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցը բերվի Ազգային ժողով, սակայն, այդուհաներձ, «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել: «Լուսավոր Հայաստանն» այսօր կրկին կընտրի երրորդ ճանապարհը` կքննադատի և իշխանությանը, և քաղաքականության մեջ բիզնեսով զբաղվելը, սակայն վերջում չի մասնակցի քվեարկությանը` մնալով ձեռնպահ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր