211652_close_icon
views-count156133 դիտում article-date 22:33 15-06-2020

Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. Վանաձորցի «Կոկոյին» հանձնած հանձնուքում եղած շոկոլադե կոնֆետների մեջ հայտնաբերվել է հերոինի նմանվող փոշենման զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հանձնուքի մեջ հայտնաբերել ու բացահայտել են խոշոր չափի հերոինի նմանվող սպիտակ փոշենման զանգված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի գաղութում իր պատիժը կրող վանաձորցի Կորյուն Մուրադյանին, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ, այցի եկած քաղաքացին հանձնուք է հանձնել, որի մեջ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են հերոինի նմանվող թմրանյութ: Փոշենման զանգվածը լցված է եղել 27 հատ շոկոլադե կոնֆետների մեջ: Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր