211652_close_icon
views-count694 դիտում article-date 16:45 15-06-2020

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում կհիմնանորոգվի երկու փողոց

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան եւ Մաշտոցի փողոցները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն դրամը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը, 1 միլիոն 173 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Լանջաղբյուրի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Վարդան Մամիկոնյան փողոցը կասֆալտապատվի շուրջ 400, Մաշտոցի փողոցը՝ 150-200 մետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Լանջաղբյուրում այս տարի ճանապարհների ասֆալտապատում կիրականացվի շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով: Հիմնանորոգվող հատվածներում կտեղադրվի ջրահեռացման համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում Մաշտոցի փողոցի հիմնանորոգումը կհասցվի ավարտական փուլի, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցի հիմնանորոգումն ամբողջացնելու համար անհրաժեշտ կլինի եւս 400 գծամետրի ասֆալտապատում, ինչը կփորձենք իրականացնել եկող տարվա ընթացքում, համապատասխան միջոցներ ունենալուն պես»,-ներկայացրեց Լանջաղբյուր համայնքի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր