211652_close_icon
views-count3786 դիտում article-date 15:07 15-06-2020

Երկրաշարժ Բինգյոլ քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք. կա 1 զոհ և 9 վիրավոր

Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:24-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Բինգյոլ քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.35⁰ և արևելյան երկայնության 40.73⁰: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 9 վիրավոր։

Նմանատիպ նյութեր