Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ 75 զինծառայող ժամանել է Մոսկվա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված կայանալիք զորահանդեսին։
Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում։
Մինչ այդ «Զինուժը» հետևել է մեր զինծառայողների գլխավոր փորձին։
Մանրամասները նաև այս [url=https://armenpress.am/arm/news/1018491.html?fbclid=IwAR1MAyMgm7N0ZHU2DDkp5XZiA5z95Eo-bysBDWRr_IFSQoEg0-x2cOiUkD0]հղումով[/url]»։