211652_close_icon
views-count29944 դիտում article-date 13:28 15-06-2020

Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի ծննդյան օրն է։ [b]Վ. Ղազարյանի կենսագրությունը [/b] Ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում: 1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1995-1996 թթ. ծառայել է Զինված ուժերում: 27.12.2003-16.01.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/, 16.01.2004-23.12.2005 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/, 23.12.2005-03.02.2007 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր /ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/, 03.02.2007-22.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր, 22.12.2009-12.01.2012 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 12.01.2012-11.03.2016 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, 11.03.2016-19.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, 19.05.2018-22.05.2019 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: ՀՀ Նախագահի 2020 թ. հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ։ Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Նմանատիպ նյութեր