211652_close_icon
views-count574 դիտում article-date 12:10 15-06-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, արձանագրվել է 16 մահ

Հունիսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 191 հրդեհի, երկու ջրահեղձման, երկու ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, հինգ որոնողափրկարարական դեպք, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, 14 ինքնասպանության փորձ, 112 օձի նկատման դեպք, ինչպես նաև՝ 115 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի: Արձանագրվել է թունավորման ինը դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի [url=http://mes.am/u_files/file/911/2020/texekanq_08_06-14_06.pdf]մանրամասն[/url]

Նմանատիպ նյութեր