211652_close_icon
views-count650 դիտում article-date 11:52 15-06-2020

«Արարատ-Արմենիային» օգնո՞ւմ են չեմպիոն դառնալ. 11-մետրանոցների անհավասարություն. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. sportx.am

[url=https://sportx.am/2020/06/15/%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6/?fbclid=IwAR0lpwudPLba4J4_uelRL6edOdZOekhrcwAzNEnvkF5lPoK1hCVADnbQozE]sportx.am[/url]-ը գրում է. «Հայաստանի առաջնությունը համեմատաբար առանց սկանդալների էր վերսկսվել, սակայն վերջին երկու տուրերում «Արարատ-Արմենիայի» օգտին «հերթական» 11-մետրանոցները նշանակվեցին և բողոքի նոր ալիք բարձրացավ: Երեքից երկուսն իսկապես միանշանակ չեն, հատկապես մեր ֆուտբոլում լավ կրկնապատկերների սակավության պատճառով: Օրիգինալ արարատցիները Դժգոհողները պնդում են, որ երևանցիներին երկրորդ անգամ անընդմեջ օգնում են չեմպիոն դառնալ: Բայց ամենի մասին հերթով: [b]11-մետրանոցները և «Արարատ-Արմենիան» անբաժան են [/b] Նորաստեղծ թիմը դեռ կարճ պատմություն ունի, բայց երբ հերթը հասնում է 11-մետրանոցներին, այն բավականին երկար է դառնում: «Արարատ-Արմենիայի» խաղում 11-մետրանոցներ են նշանակվել վերանվանվելուց հետո (նախկինում «Ավան Ակադեմիա» էր) առաջին իսկ պաշտոնական խաղում, ապա նաև ակումբի պատմության երկու կարևորագույն խաղերում` չեմպիոնականում ու Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր տվող մրցավեճում: Հատկապես վերջինը ցավալի է հիշել (էհ, Պաշով): Բարձրագույն խմբի նախորդ և ընթացիկ առաջնություններում «Արարատ-Արմենիայի» օգտին ընդհանուր 14 անգամ 11-մետրանոց է նշանակվել (13-ը հստակորեն իրացվել են): Դա նշված ժամանակահատվածի ռեկորդն է: Իսկ մյուս թիմե՞րը: Տեսեք. «Արարատ-Արմենիա» – 14 անգամ «Լոռի» — 12 «Փյունիկ» — 11 «Ալաշկերտ» — 10 «Արարատ» — 10 «Գանձասար-Կապան» — 7 «Նոա» (նախկին «Արցախ») – 5 «Շիրակ» — 4 «Ուրարտու» (նախկին «Բանանց») – 2[img]https://st0.shamshyan.com/editor/0848067001592207490337258.jpg[/img] Իհարկե, պետք է հաշվի առնել, որ չեմպիոնի դեմ շատ թիմեր փակ են խաղում, ինչը նրան շատ գրոհելու ժամանակ է տալիս և բերում ավելի շատ 11-մետրանոցների, բայց նման պարագայում անհավանական ցածր են «Ուրարտուի» և «Շիրակի» ցուցանիշները (ահա, թե ովքեր պետք է բողոքեն): Մյուս կողմից, «Լոռին», «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Արարատը» նույնպես քիչ չեն 11-մետրանոց վաստակում, ուստի հարց է ծագում. Արդյո՞ք արդար է մի քանի 11-մետրանոցի տարբերության համար կողմնակալության մեջ մեղադրել մրցավարներին: Այդ պատճառով փորձեցինք հաշվարկել, թե չեմպիոնի օգտին կայացված որոշումները քանի դեպքերում էին որոշիչ և արդյոք տեղին էին: Պարզվեց, որ նորաստեղծ թիմի օգտին նշանակված և իրացված 11-մետարնոցներից 6-ը հաղթական գոլի են վերածվել, իսկ ևս 2 դեպքում թույլ են տվել հավասարեցնել հաշիվը: Դա շատ լուրջ առավելություն է: Դրանցից մեկը չեմպիոնի կոչում պարգևեց: Ինչ վերաբերվում է արդյոք արժանի էին 11-մետրանոցները նշանակվելուն, ապա կրկին չմոռանալով կրկնապատկերների սակավությունը, կարող ենք միայն մեր տեսանկյունը հայտնել, որը սուբյեկտիվ է… 14 դեպքերի 10-ը հիմնավոր էին, 1-ը սխալ, ևս 3-ը` կասկածելի: [b]11-մետրանոց վաստակելու վիրտուոզ [/b] «Արարատ-Արմենիայի» ցուցանիշը ռեկորդային չէր լինի, եթե չլիներ հարձակվող Անտոն Կոբյալկոն: Ռուս ֆուտբոլիստը բազմաթիվ լավ կողմեր ունի. հիանալի է իրացնում գոլային պահերը, փորձառու է, նախորդ մրցաշրջանում չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն էր, ինչպես նաև… արտակարգ է ընկնում մրցակցի տուգանային հրապարակում: Չեմպիոնի ստացած 11-մետարնոցների ուղիղ կեսը (7) Կոբյալկոն է վաստակել: Հաճախ նա դա անում է նույնիսկ թեթև հպման դեպքում (տես տեսանյութում), ինչը կարող է կասկածի տակ դնել խախտման առկայությունը: Արդյունքում, դա մրցավարների մոտ վատ համբավի կարող է բերել, երբ նույնիսկ ակնհայտ խախտման դեպքում մրցավարները չհավատան հարձակվողին, ինչպես հաճախ է լինում, օրինակ, Լուիս Սուարեսի դեպքում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://sportx.am/2020/06/15/%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6/?fbclid=IwAR0lpwudPLba4J4_uelRL6edOdZOekhrcwAzNEnvkF5lPoK1hCVADnbQozE]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր