211652_close_icon
views-count12385 դիտում article-date 23:00 14-06-2020

Հնդիկ հայտնի դերասանը ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանում ինքնասպան է եղել հայտնի բոլիվուդյան դերասան Սուշանտ Սինգհ Ռաջպուտը: Նա 34 տարեկան է: Կինոաստղի մարմինը հայտնաբերել են նրա տան, որևէ նամակ նա չի թողել: Սաշանտը երբեք չէր խոսել առողջության, դեպրեսիայի կամ ֆինանսական դժվարությունների մասին: «Երիտասարդ վառ դերասանը հեռացավ շատ վաղ: Նա մեծ հաջողությունների էր հասել հեռուստատեսությունում և ֆիլմերում: Ես ցնցված եմ նրա մահից: Իմ մտքերը նրա ընտանիքի և երկրպագուներ հետ են», իր թվիթերում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Սուշանտը վերջին գրառումն արել էր ինստագրամում՝ իր մահացած մոր մասին: «Կոտրված անցյալ, որըր արցունքների պես գոլորշիանում է, անվերջ երազանքներ և անցողիկ կյանք, որոնք իրար հետ բանակցում են», գրել էր դերասանը: Սուշանտ Սինգհ Ռաջպուտը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են. «Պիկեյ», «Մ.Ս. Դհոնի. չասված պատմություն», «Կեդարնատհ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր