211652_close_icon
views-count7039 դիտում article-date 17:03 14-06-2020

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը անդրադարձել է Գ. Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարևոր արձանագրում. ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։ Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր