211652_close_icon
views-count31622 դիտում article-date 13:06 14-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում Լենինգրադյան փողոցում կայանված Mercedes-ը մոխրակույտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածի մալուխները և ցուցիչների վահանակը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր