211652_close_icon
views-count16654 դիտում article-date 10:43 14-06-2020

Որն է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկության պատճառը. Armeniasputnik.am

[url=https://armeniasputnik.am/society/20200614/23373037/Vorn-e-Carukyani-tany-katarvogh-xuzarkutyan-patchary.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR05UpZIYcD2jbvCyvI34RO87XWpg8KJPfj2UhQ2hBQfOd1GjrEJHTmEexY]Armeniasputnik.am[/url]-ը գրում է. Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն անցկացվող խուզարկություունը կապված է 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Այս մասին Ծառուկյանի տան բակից Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ունեցել ենք Մարտունիում, ազգանունը չեմ հիշում, Վազգեն եմ հիշում անունը, մեծամասնականով առաջադրված թեկնածու: Իբր, այդ թեկնածուի հետ ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել, գումար է տվել, ինչ է արել: Այստեղ խուզարկություն իրականացնողներն անգամ չկարողացան բացատրել, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Զոհրաբյանը: Նա նշեց, որ նույն պահին ԲՀԿ տարբեր անդամների ու համակիրների տներում ևս խուզարկություններ են ընթանում: «Մենք պարզապես ուզում ենք՝ հանրությունն իմանա, որ այս իշխանությունն այլակարծություն չի հանդուրժում: Նույն ձեռագիրն է: Քաղաքական ուժին ընդամենը քաղաքական կարծիք հայտնելու համար անցնում են այսպիսի քաղաքական ռեպրեսիաների»,- ընդգծեց Զոհրաբյանը: Պատգամավորը նաև հայտարարեց, որ ինքն արդեն տեղի ունեցածի մասին հայտնել է Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին ու միջազգային կառույցներին: Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցները վստահեցրին, որ ձերբակալություններով իրենց վախեցնել հնարավոր չէ և, որ իրենք պատրաստ են ձերբակալվել: «Սա քաղաքական հետապնդում է, որի միջոցով, միանշանակ, մեզ չի լինի լռեցնել: Թող ոչ մեկի մտքով դա չանցնի»,- հավելեց պատգամավոր Արմեն Աբովյանը: ԲՀԿ-ականների խոսքով՝ խուզարկություն իրականացնում է ՀՀ ԱԱԾ-ն: Զոհրաբյանի դիտարկմամբ՝ առանձնատան տարածքում մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ կան, որոնց «բարիկադների միջով» իրենց հաջողվել է անցնել որպես պատգամավորներ»: Նշենք, որ ըստ Ծառուկյանի տան մոտ հավաքված լրագրողներին հասած տեղեկությոսւնների՝ խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը դորս կգա՝ պատասխանելու լրագրողների հարցերին: Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են շտապել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը և այլք:

Նմանատիպ նյութեր