211652_close_icon
views-count18316 դիտում article-date 19:35 13-06-2020

Գյուղապետը ախպորս գլխին սարքել ա էս գործը, որ բոլորի ուշադրությունը շեղի հողի կեղծ աճուրդից

[url=https://shamshyan.com/hy/article/2020/06/11/1157065/]SHAMSHYAN[/url].com-ը հունիսի 11-ին լուր էր հրապարակել՝ «Արտակարգ դեպք Արարատի մարզում. գյուղապետի տան դիմաց վերջինիս հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել» վերնագրով, ինչի հետ կապված այսօր՝ հունիսի 13-ին, խմբագրություն է զանգահարել Այգեստան գյուղի բնակիչ, 41-ամյա Արմեն Հովհաննիսյանի եղբայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը եւ հայտնել, որ իրականում որևէ վիճաբանություն իր եղբոր և գյուղապետի միջև չի եղել, և որ ոչ թե իր եղբայրն է գնացել գյուղապետի տուն, այլ գյուղապետն է գիշերով զանգել-կանչել զրուցելու: «Ամեն ինչը սկսվել է տարիներ շարունակ մեր վարձակալած հողակտորը գյուղապետը առանց մեզ տեղյակ պահելու աճուրդ-վաճառքով վաճառելուց, էս տարի որոշում ենք նորից վարել-ցանել, մարդ ուղարկեցինք, տեսանք՝ հողը արդեն վարած է: Ախպերս՝ Արմենը, զանգում է գյուղապետին, որ այ ախպեր, էսքան տարի ամշակել ենք, դու ինչի ես տվել ուրիշին, գյուղապետն էլ ասում է, թե աճուրդ է եղել, ախպերս հարցնում է՝ բաաճուրդի դնելուց մեզ ինչի չես ասել, մի խոսքով, գյուղապետն ասում է, արի հանդիպենք այդ հարցը լուծենք: Տվյալ օրը, ուշ ժամ է լինում, ախպերս էլ, որպես մոտիկ մարդ, զանգում է գյուղապետին, ասում է, ես ձեր կողմերն եմ, եթե հարմար է, գամ 2 բառ զրուցենք, գյուղապետն ասում է՝ արի, ախպորս կանչում է, ախպերս հասնում է տան մոտ, զանգում ասում է՝ ձեր տանբ դեմն եմ, դուրս արի, էդտեղից գյուղապետը ախպորս քրֆում ա, թե խի ա էս ժամին եկել, բայց ինքն ա կանչում-բերում իր տան մոտ, ախպերս էլ պատասխան ա տալիս: Սա լինում է մեքենայի մեջից ու հեռախոսով, հետո թողում գնում է: Գյուղապետն էլ գնում ոստիկանություն հայտարարություն է տալիս, թե եկել են հարձակվել տանս վրա: Բայց փաստորեն ստացվում է, որ գյուղապետը այդ անօրինական աճուրդ-վաճառքը ուզում է շեղի, գործը այլ ուղղությամբ տանի, դրեց սենց բան սարքեց»: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝այս ամենը մի նպատակ ունի, թե իրենց ու թե իրավապահների ուշադրությունը շեղել կեղծ աճուրդից. «Մեզ ասում են, թե հարևաններն են բողոքել նաև, ախպերս առաջարկում ա ասում ա էդ հարևանին բերեք տեսնենք երբ ա ինձ տեսել ու ինչ է լսել, բայց չի եղել նման բան, ուղղակի ինքը նախկին դատախազ է ու լավ գիտի, թե ոնց ու ինչ ճանապարհով կարելի է մարդկանց գլխին սարքել»: Ինչպես ավելի վաղը հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/11/1157065/]SHAMSHYAN.com[/url]-ը՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում հունիսի 7-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/11/1157065/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Այգեստան գյուղի Իսակովի փողոցի թիվ 1 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։ Հաջորդ օրը ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել էր, որ նույն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Հովհաննիսյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Այգեստան համայնքի ղեկավար՝ նույն գյուղի բնակիչ, 78-ամյա Սոկրատ Հովհաննիսյանի հասցեին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր