211652_close_icon
views-count968 դիտում article-date 17:26 13-06-2020

Շիրակի մարզում ավելացել է ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը

Շիրակի մարզում ավելացել է ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, այս պահի դրությամբ, մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Հունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 208 բնակիչ։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2972 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1649 նմուշառման հետազոտություն:

Նմանատիպ նյութեր