211652_close_icon
views-count2182 դիտում article-date 15:29 13-06-2020

Կայացել է խաղողի տնկանյութի արտադրության իրավական մեխանիզմների ներդրման խնդիրներին նվիրված առցանց աշխատաժողով

Հայաստանում խաղողի տեղական սորտերի հավաստագրված տնկանյութի արտադրության իրավական մեխանիզմների հաստատման նպատակով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի նախաձեռնությամբ, հեռավար հաղորդակցության Zoom հարթակում կազմակերպել է աշխատաժողով–քննարկում միջազգային փորձագետի ներգրավմամբ։ Աշխատաժողովի ժամանակ Գերմանիայի Գայզենհայմ համալսարանի պրոֆեսոր Էռնստ Ղյուլը կիսվել է համակարգի իրավական մեխանիզմների ներդրման գերմանական փորձով և պատասխանել հայ մասնագետներին հետաքրքրող հարցերին։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ոլորտի գիտական, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր