211652_close_icon
views-count2366 դիտում article-date 14:34 13-06-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլան­դիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժո­ղովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը։ Լիահույս եմ, որ պատմական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ունե­ցող և ապագային միտված նոր ծրագրերով: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր