211652_close_icon
views-count2763 դիտում article-date 10:29 13-06-2020

Քսանօրյա ժամկետում կհրապարակվի Արցախի նախագահի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հաշվի առնելով, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը և կազմավորվել կառավարությունը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Արցախի Սահմանադրության պահանջներին, նշել է, թե «ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու երկրի նախագահի ծրագիրը»: Նա բոլոր լիազոր մարմիններին հանձնարարել է մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իր նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա: Նախագահի համոզմամբ, պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, յուրաքանչյուրի վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին. «Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է»: Առկա մարտահրավերների պայմաններում գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետևողական բարձրացումը: Ա. Հարությունյանն այդ իրողություններից ելնելով շեշտել է. «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն»»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր