211652_close_icon
views-count2960 դիտում article-date 10:13 13-06-2020

Հացահատիկայինների բերքահավաքը թափ է առնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության հարթավայրային գոտում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է հացահատիկայինների բերքահավաքը: Հնձին ձեռնամուխ են եղել Մարտունու, Մարտակերտի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների հացագործները: Արդյոք, կոմբայնների պակաս չի՞ զգացվում, դաշտերում օգտագործվող գյուղատնտեսական մեքենաները սարքին վիճակու՞մ են, պահեստամասերի ձեռք բերման ժամանակ խոչընդոտներ չե՞ն ծագում, ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում արտերը հրդեհներից զերծ պահելու համար, ինչպե՞ս են համակարգվում բերքի պահեստավորման և խոզանավարի կազմակերպման աշխատանքները: Այս և «Հունձ-2020»-ի հետ փոխկապակցված մյուս հարցերն են Արցախի գյուղնախարար Աշոտ Բախշիյանի մտահոգության առարկան, ով ամեն օր գերատեսչության պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարում հացագործությամբ զբաղվող համայնքներում, հետևում աշխատանքների ընթացքին ու դիտարկումների արդյունքները տեղում քննարկում հողի սեփականատերերի հետ: Ընդհանուր առմամբ, նախարարը գոհ է իրականացվող աշխատանքներից: Եղանակային անբարենպաստ պայմանների պարագայում ստացվող բերքը բավարար կարելի է համարել: Ինչպես աշնանը, այնպես էլ ձմռան առաջին ամիսներին, տեղումների բացակայության պատճառով, արտերը նորմալ չթփակալեցին, և աճը դանդաղ էր ընթանում: Գարնան սկզբներին տեղացած անձրևները նպաստեցին հացահատիկայինների սնուցմանը և խոնավացման ապահովմանը: Ու, չնայած, նախորդ տարվա ցուցանիշները ավելի գոհացուցիչ էին, ուսումնասիրությունները վկայում են, որ դեռ վաղ է որևէ ճշտգրիտ եզրահանգում կատարել, մանավանդ, մասնագետների կարծիքով, «բերքառատ գոտիներում հունձը դեռ չի մեկնարկել, և ռեկորդային բերք է ակնկալվում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր