211652_close_icon
views-count18382 դիտում article-date 23:35 12-06-2020

Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչը ոստիկաններին հայտնել է, որ իր ամառանոցից գողացել են չուգունե խողովակի վրա տեղադրված ջրաչափը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Վարդան Այվազյանը և հայտնել, որ փետրվար ամսվա կեսերից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 1-ին փողոցում գտնվող տանից գողացել են չուգունե խողովակին ամրացված ջրաչափը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Այվազյանը Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է 15 հազար դրամի վնաս, իսկ նախկինում իրավապահներին չի հայտնել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել ջրաչափագողին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր