211652_close_icon
views-count3468 դիտում article-date 21:30 12-06-2020

Իտալիայում հարցաքննելու են երկրի վարչապետին. նրան մեղադրում են համավարակի ժամանակ անփութության համար. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/06/12/1117229/?fbclid=IwAR38f54DLGm1DrEIRZKEhOri2aHOa7wFoj5cjDhw2QmfvTStoaj58dyVPb4]Aravot.am[/url]-ը գրում է. Իտալիայի Բերգամո քաղաքում, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից, հարցաքննելու են երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, քանի որ Covid-19-ի հետևանքով մահացածների հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության համար և հետաքննություն պահանջել: Կոնտեն հայտարարել է, որ վախենալու պատճառ չունի: Մահացածների հարազատները կարծում են, որ Բերգամոյում և կորոնավիրուսի բռնկման հիմնական էպիկենտրոններում անհրաժեշտ էր ավելի վաղ կարանտին սահմանել: Քաղաքի դատախազությունը 50 իրավաբանական բողոք է ստացել Noi Denunceremo հասարակական կազմակերպությունից, որին անդամակցում են մահացածների հարազատները: Նրանք կարծում են, որ Լոմբարդիայի երկու քաղաքները՝ Ալցանո-Լոմբարդո և Նեմբրո, պետք էր կարմիր գոտի հայտարարել կորոնավիրուսի հայտնաբերումից անմիջապես հետ: Իտալիայում սա առաջին խմբային հայցն է՝ համավարակի հետ կապված: Դատախազությունը վարչապետից բացի հարցաքննելու է նաև ներքին գործերի և առողջապահության նախարարներին: Դատախազները պետք է որոշեն՝ արդյոք կան հիմքեր հանցավոր անփութության մեղադրանք սահմանելու համար: Կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում սկսվել է Լոմբարդիայից, Իտալիայում համավարակի հետևանքով մահվան կեսերից ավելին գրանցվել է հենց այս շրջանում: Հունիսի 12-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքեի թիվը գերազանցել է 236 հազարը, երկիրը մահացության թվերով չորրորդ տեղում է (ավելի քան 34 հազար մահ):

Նմանատիպ նյութեր