211652_close_icon
views-count950 դիտում article-date 21:11 12-06-2020

Խավիեր Պաստորե. Թուլամորթությունս կործանեց իմ կարիերան

Իտալական «Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է իր կարիերայի մասին, հայտնում է Armsport.am-ը: «Չունեմ այն բնավորությունը, որը ինձ հնարավորություն կտար մեծ նվաճումների հասնել: Ես թուլամորթ եմ և դա կործանեց իմ կարիերան: Ֆուտբոլ խաղում եմ այնպես, ինչպես մանկության տարիներին: Ես պարզապես հաճույք եմ ստանում այդ պրոցեսից: Մարզիչները խնդրում էին մասնակցել թիմային պաշտպանությանը, բայց դա ինձ դուր չէր գալիս: Հարձակվելիս ես չեմ խնդրում պաշտպանների օգնությունը: Յուրաքանչյուրն իր դերն ունի խաղադաշտում: Միգուցե, եթե ավելի կարգապահ լինեի, ապա կկարողանայի մեծ նվաճումների հասնել»,- ասել է Պաստորեն:

Նմանատիպ նյութեր