211652_close_icon
views-count1276 դիտում article-date 21:04 12-06-2020

Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով. ՀՀ ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձը Նիկոլայ Պատրուշևին

Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով: Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր