211652_close_icon
views-count799 դիտում article-date 18:42 12-06-2020

Ֆիլիպո Ինձագի. Մի փոքր չարացած եմ Ռոնալդուի և Մեսիի վրա

«Միլանի» նախկին հարձակվող, ներկայումս «Բենեվենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի նվաճումներին: «Ես Ռոնալդուին միշտ օրինակ եմ բերում հանդերձարանում, քանի որ գիտեմ, թե ինչպես է նա մարզվում: Բայց ես մի փոքր չարացած եմ նրա և Մեսիի վրա: Նրանց պատճառով թվում է, թե ես ու Ռաուլը եվրագավաթներում քիչ ենք աչքի ընկել», ասել է Ինձագին: Իտալացին եվրագավաթների 115 խաղում դարձել է 70 գոլի հեղինակ՝ հանդես գալով «Միլանի», «Յուվենտուսի» և «Պարմայի» կազմերում:

Նմանատիպ նյութեր