211652_close_icon
views-count5023 դիտում article-date 15:28 12-06-2020

Լույս է տեսել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի բացառիկ ձայնասկավառակը

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ հունիսի 11-ին ամերիկյան հանրահայտ Delos ընկերության կողմից թողարկվել է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ Այս մասին հայտնեցին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։ «Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։ Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։

Նմանատիպ նյութեր