211652_close_icon
views-count1038 դիտում article-date 10:49 12-06-2020

1993-ի հունիսի 12-ին անմահության ուղին բռնեց Մոնթե Մելքոնյանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր պատմության ամենափառավոր էջերից է Արցախյան գոյամարտը, որի ընթացքում անմահության ու հավերժի ճամփա բռնեցին հազարավոր քաջորդիներ: Անմահներից շատերը դարձան նորօրյա հերոսապատումի՝ սերունդներին դաստիարակող կերպար ու խորհրդատու, թեկուզ նահատակ՝ սակայն ուսուցիչ: 1992 թ. հունիսին նահատակվեցին Վլադիմիր Բալայանն ու Լեոնիդ Ազգալդյանը, ովքեր նշյալ կերպարների շարքում են: Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 12-ին, Աղդամի տարածքում՝ Մարզլի գյուղի մոտակայքում, անմահության ուղին բռնեց Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն, հերոս, ով եկավ արտերկրից, դարձավ ազատատենչ Արցախ աշխարհի ռազմական ջոկատների, այնուհետև՝ միավորումների հրամանատար, իր մարտիկներով, համագործակցելով այլ ռազմական ջոկատների հետ, կատարեց գերագույնը՝ հաղթեց թշնամուն»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր