211652_close_icon
views-count2426 դիտում article-date 10:13 12-06-2020

Հայ-չինական հարաբերությունները հնարավոր է զարգացնել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Չինաստանում ընդունված «Քաղաքացիական կոդեքսը» հավակնում է ուղեցույց դառնալ երկրում ապրող բոլոր մարդկանց համար՝ սկսած նրանց ծննդյան օրից մինչեւ մահ։ Այստեղ խոսվում է մարդու իրավունքներն ամրապնդելու մասին: Այն անդրադառնում է ընտանեկան կյանքում հավասարությանը, անհատների ունեցվածքի պահպանությանը, բնակիչների տվյալների պաշտպանությանը, խոսվում է սեռական ոտնձգությունների դեմ պայքարը խստացնելու, բնապահպանական խնդիրներին առավել ուշադրություն դարձնելու և այլ հարցերի մասին։ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Չինաստանի համար շատ կարևոր տարի է, քանի որ երկրի հեռահար նպատակներից մեկն է մինչև Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 100-ամյակը՝ 2021 թվականը, հասարակության համար ապահովել բարեկեցիկ կյանք և հաղթահարել աղքատությունը։ «Այս տարին դժվար սկսվեց չինական տնտեսության համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով այն մի քանի ամիս կաթվածահար վիճակում էր»,- ասաց նա։ Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Մ. Սահակյանը նկատեց, որ դրանք հնարավոր է զարգացնել թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ այլ ոլորտներում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր