211652_close_icon
views-count1053 դիտում article-date 09:49 12-06-2020

Գեղամ Գևորգյանը փոշմանել է՝ ուզում է ԵՊՀ ռեկտոր դառնալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գևորգյանի եղբայրն է, փոշմանել է և ցանկանում է ռեկտոր դառնալ: Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գևորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է և հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, և կարելի է Գևորգյանին ռեկտոր ընտրել: Ի դեպ, վերջին երկու տարիներին ԵՊՀ-ում իշխանությունների դեմ պայքարող Վահագն Վարագյանը նույնպես խոստացել է օգնել Գևորգյանին, եթե վերջինս պատրաստ է պայքարել այս իշխանությունների դեմ: Փաստացի, համալսարանում կարծես թե համընդհանուր կոնսոլիդացիա է ձևավորվում իշխանությունների դեմ, որը խիստ մտահոգել է հեղափոխությանը մասնակցած համալսարանականներին, որոնք դժգոհում են, թե «սրա՞ համար էինք փողոց դուրս եկել», հիշեցնելով, որ երբ իրենք պայքարում էին, Գևորգյանը Փաշինյանի դիմաց դռներ էր փակում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր