211652_close_icon
views-count28008 դիտում article-date 23:23 11-06-2020

Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ. մոտոցիկլավարը եղել է խմածության ամենաբարձր աստիճան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով: Ժամը 02:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ Ռոման Մկրտչյանի վարած Toyota մակնիշի 51 RO 555 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ Ալեքսանդր Մելքոնյանի վարած ՕՕ-666 համարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Էլիզաբետ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի ծառայողները: Toyota-ի վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ ( խմածության ամենաբարձր աստիճանի): [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր