211652_close_icon
views-count12820 դիտում article-date 21:02 11-06-2020

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ ղազախական «Ակադեմիա Օնթուստիկ» ակումբը վերսկսել է մարզումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 1-ին Ղազախական «Ակադեմիա Օնթուստիկ» ակումբի մարզիկները պատրաստվում են Ղազախստանի Առաջին խմբի առաջնությանը։ Այս տարի ղազախական ակումբը հանդես է գալիս նոր մարզիչով, որն էլ մեր հայրենակից Լևոն Ղասաբօղլյանն է: Նախքան համավարակի տարածումը ակումբը Ղասաբօղլյանի գլխավորությամբ մասնակցել է Անթալիայում ուսումնամարզական հավաքի, սակայն,վիրուսի տարածմամբ պայմանավորված,մարզումները դադարեցվել են: Ինչպես նշում է մարզիչը այժմ մեկնարկել է ակտիվ մարզումների փուլը, որպեսզի ըստ արժանվույն մեկնարկեն և ավարտին հասցնեն առաջնությունը: Լ. Ղասաբօղլյանը հայ ֆուտբոլիստ է, կիսապաշտպան։ Նրա հայրը` Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր