211652_close_icon
views-count849 դիտում article-date 18:26 11-06-2020

Դելե Ալին բաց կթողնի «ՄՅՈւ»-ի հետ խաղը և կորոնավիրուսի վերաբերյալ կատակի համար կտուգանվի 50 հազ. ֆունտով

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատժել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին՝ խտրական տեսանյութի համար: Փետրվարի սկզբներին Անգլիայի հավաքականի խաղացողը Լոնդոնի «Հիթրոու»» օդանավակայանից տեսանյութ էր հրապարակել: Տեսանյութում Ալին նստած էր դիմակով և գրել էր հետևյալը. «Կորոնա ի՞նչ: Խնդրեմ, լսեք այն ձայնով»: Նրա թիկունքում լսելի էին ասիական առոգանությամբ խոսակցություններ: Անգլիական ասոցիացիան 24-ամյա անգլիացուն որակազրկել է մեկ խաղով, տուգանել 50 հազ. ֆունտով և արտադրել անցնել անհատական կրթական կուրս: Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո առաջին տուրում հունիսի 19-ին «Տոտենհեմը» ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 22 խաղում Ալին դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր