211652_close_icon
views-count4182 դիտում article-date 16:41 11-06-2020

Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել. ինչի՞ համար է ՀՔԾ-ն մեղադրում նրա հորը. armeniasputnik.am

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, հայտնում է [url=https://armeniasputnik.am/armenia/20200611/23348081/armen-gevorgyany-1-milion-dolar-kasharq-e-stacel-inchi-hamar-e-hqts-n-mexadrum-nra-hory.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR3FgxVHZnhg7Ej_p-sUn4GtOQnnXUzz8Th3s6Hi0UyQC4AyrjnQ1NzVyB8]armeniasputnik.am[/url]-ը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Անդրանիկ Գևորգյանը թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը: ՀՔԾ-ն պարզել է, որ 2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանն իր մտերիմ անձի օժանդակությամբ ստացել է վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը։ Ապա դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար այդ գումարից փոխանցումներ է ապահովել տարբեր իրավաբանական անձանց անուններով, նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: «Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը»,- նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։ Այսպիսով, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր