211652_close_icon
views-count42060 դիտում article-date 15:34 11-06-2020

Ավտովթար Լոռու մարզում. ՌԴ 36-ամյա քաղաքացին BMW X5-ով հայտնվել է ձորում և բախվել ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Գառգառ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ՌԴ քաղաքացի, 36-ամյա Թելման Մ-ն իր վարած BMW X5 մակնիշի 77 ՕՔ 888 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 35-ամյա Արթուր Դ-ն և 36-ամյա Արսեն Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ա. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր