211652_close_icon
views-count3840 դիտում article-date 12:55 11-06-2020

Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով. Գախարիա

Ոչ մի երկիր չի կարող հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է apsny.ge կայքը։ Վերջինի խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը, և համապատասխան կարգադրությունն արդեն տրվել է առողջապահության նախարարությանը: «Մենք պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերենք, քանի որ, ինչպես գիտեք, հարևան երկրներում իրավիճակը վերջերս բավականին լարված է դարձել: Ես անձամբ ամենօրյա կապի մեջ եմ ՀՀ վարչապետի, ինչպես նաև իմ գործընկերները, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, Արտաքին գործերի նախարարները, եւ մենք արդեն որոշել ենք, թե ինչ օգնություն է պետք մեր հարևաններին: Փոխադարձ օգնությունն այստեղ չափազանց կարեւոր է: Առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է նախապատրաստել օգնությունը, որը Վրաստանը կարող է տրամադրել հարեւան Հայաստանին: Թվում է, որ առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմի հետ կապված օգնությունը, այդպիսի խնդրանք է եղել մեր հարեւանների կողմից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նմանատիպ նյութեր