211652_close_icon
views-count5469 դիտում article-date 11:37 11-06-2020

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը. armeniasputnik.am

ՀՀկառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրը: Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու ներկայացման, միաձայն, հայտնում է [url=https://armeniasputnik.am/economy/20200611/23343647/HH-karavarutyunn-ujy-korcrac-janachec-atomakayani-veranorogman-paymanagiry.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR3s_Ot6OoQ3lDyozD12w4ujiwrBjU5sWs8_0Ne9y_d2FicIPNwFfCLmMHs]armeniasputnik.am[/url]-ը։ Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ դառնում, որ հայկական կողմի համար անընդունելի են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարցմանն ի պատասխան 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր պայմաններերը: Մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։ «Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ևծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ: Բացի այդ«Ռոսատոմը» լրացուցիչ մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլար է պահանջել, որը ևս անընդունելի է եղել հայկական կողմի համար: «Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար, չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն` բացի վարկից մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեր հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշված է որոշման մեջ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armeniasputnik.am/economy/20200611/23343647/HH-karavarutyunn-ujy-korcrac-janachec-atomakayani-veranorogman-paymanagiry.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR3s_Ot6OoQ3lDyozD12w4ujiwrBjU5sWs8_0Ne9y_d2FicIPNwFfCLmMHs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր