3683 դիտում
11:10 11-06-2020
Կորոնավիրուսը Հայաստանում. 1 օրում՝ 566 դեպք, 23 մահ. ապաքինվել է 240-ը
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
580 դիտում
12:10 15-06-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, արձանագրվել է 16 մահ
9869 դիտում
11:15 06-06-2020
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 547 դեպք. կա 7 մահ, 207 անձ ապաքինվել է
19011 դիտում
10:58 25-05-2020
Հայաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 452 մարդ. կա 6 մահ, ապաքինվել է 81-ը
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո