211652_close_icon
views-count207144 դիտում article-date 23:10 10-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. «Կասկադի Երոն» զանգահարել է ոստիկանություն և ասել՝ «Եթե ինձանից վերցված զենքերը հետ չտաք, «Կասկադը» պայթեցնելու եմ». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանություն է ահազանգել Երևան քաղաքի Սարմենի փողոցի բնակիչ, 40-ամյա Երվանդ Պետրոսյանը և հեռախոսով անհարգալից է խոսել ոստիկանության ծառայողների հետ և հայտնել, որ եթե ոստիկանությունն իրենից վերցրած իրեն պատկանող զենքերը չվերադաձնի ու իրեն նոր զենք չտրամադրի, հակառակ դեպքում՝ եթե պահանջը կարճ ժամանակում չկատարվի, ինքը «Կասկադը» պայթեցնելու է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այցելելով Ե. Պետրոսյանի բնակարան, սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով նրան բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանության ազգային կենտրոն՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ե. Պետրոսյանը համարում է, որ ինքը «Կասկադի Երոն» է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/06/1154089/]ավելի վաղ [/url]հայտնել էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 5-ին, Երևանում բնակվող, իրեն «Կասկադի Երո» համարող Երվանդ Պետրոսյանը տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան: Մի խումբ քաղաքացիներ ահազանգել էին ոստիկանություն և հայտնել, որ նրա մոտ նկատել են տարօրինակ վարքագիծ և որ գիշերվա ուշ ժամերին անհանգստացնում է բնակիչների անդորրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր