211652_close_icon
views-count66532 դիտում article-date 19:58 10-06-2020

Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզում են դիակի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությոնն ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչաան բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մահացածը, ըստ դատաբժշկի, կլինի 25-30 տարեկան տղամարդ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեոնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր